40187 դիտում
10:17 04-06-2024
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. 36-ամյա տղամարդը ավտոմեքենան վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է նրա վրա. նա տեղում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+