Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ամփոփեցին 2023 թվականի աշխատանքները. գալիք 2024-ի անելիքների մասին խոսեց մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի դահլիճում տեղի ունեցավ մետրոպոլիտենի 2023 թվականի աշխատանքների ամփոփումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համառոտ ելույթով հանդես եկավ մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ Նա ամփոփեց այս տարվա աշխատանքները և համառոտ ներկայացրեց հաջորդ տարվա անելիքները։ Նա շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին՝ ասելով, որ հաջողություններն ու առաջընթացը մետրոպոլիտենում կատարվել է աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։
Մետրոպոլիտենի աշխատակիցներն էլ շնորհավորեցին գալիք 2024 թվականը և առաջին հերթին իրենց շնորհակալությունն ու երախքտիքի խոսքն էին ուղղում հայ զինվորին ու սպային՝ ասելով՝ դուք եք մեր երկրի աղն ու հացը, դուք եք անառիկ պահում առաջնագիծը և առանց ձեզ թիկունքը երբեք ամուր չի լինի։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի