211652_close_icon
views-count19931 դիտում article-date 15:02 08-03-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Դարոժնիկ» ՍՊԸ-ի օպերատորի կայանի տանիքից 65-ամյա տղամարդը վայր է ընկնել ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն

Մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և նա Երևանի բնակիչ 65-ամյա Մարտուն Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 70 հասցեում գտնվող «Դարոժնիկ» ՍՊԸ-ի օպերատորի կայանի տանիքից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր