211652_close_icon
views-count2425 դիտում article-date 12:33 25-05-2024

Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Փարիզ 2024-ին ընդառաջ՝ այց մեր օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ժամանակն է,որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները:
Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր