211652_close_icon

Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան

views-count1573 դիտում article-date 22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, չգիտեմ՝ ինչ ճանապարհով հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու։

Այս մասին այսօր ասել է Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը՝ հրապարակային դիմելով  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին․

«Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է։ Եվ դու էլ լծվել ես այդ ստի իրականացմանը՝ ուղղակիորեն։ Գնում գյուղացիներին համոզում ես, գումարներ առաջարկում»,- հանդիմանեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշեց նաև՝ այս ընթացքը պետք է կասեցնել։

Նմանատիպ նյութեր