3426 դիտում
10:42 27-05-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան է գնե՞լ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, և այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում:
Եվ ահա «Ժողովուրդ»-ը լուրերի իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Դե, իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն. իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով, ուստի իրավաբանորեն որևէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելն ուղղակի անհնար է: Օրինակ` լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացնում է նրա ղեկավարած գերատեսչության ծիգը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
09:04 23-01-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը շատ անտրամադիր է. «Ժողովուրդ»
2077 դիտում
20:46 26-04-2014
Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
3163 դիտում
09:33 21-10-2016
Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»