211652_close_icon
views-count556 դիտում article-date 12:53 30-04-2024

Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ

Առնվազն վեց մարդ մահացել, մեկ հոգի տուժել է Աֆղանստանի արեւմուտքում, Հերաթ նահանգում մզկիթի վրա զինված տղամարդու հարձակման հետեւանքով, տեղեկացրել է «Փաժվակ» գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնյային։

«Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է պաշտոնյան, առնվազն վեց մարդ մահացել, մեկ հոգի տուժել է Հերաթ արեւմտյան նահանգում մզկիթի վրա անհայտ զինված տղամարդու հարձակման հետեւանքով»,- նշել է գործակալությունը։

«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում կատարելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդուլա Մատին Քանիին, տեղեկացրել է, որ հարձակումը կատարվել է նշված նահանգի Գուզարա օկրուգում։ 

Նմանատիպ նյութեր