211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:10 08-03-2015

Քաբուլում մզկիթի վրա հարձակման հետեւանքով զոհեր կան

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակում է տեղի ունեցել սուֆիստական մզկիթի վրա: Աղոթքի ժամանակ մի քանի զինված մարդիկ կրակ են բացել՝ սպանելով 6 սուֆիստի: Տեղի ոստիկանության տվյալներով՝ եւս 5 մարդ վիրավորվել է: Հետախուզման արդյունքում ձերբակալվել է 5 մարդ: Ծայրահեղ խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր