Աֆղանստանում ռազմաբազայի վրա կատարված հարձակման ժամանակ մահացել է «Թալիբան»-ի առաջնորդի որդին
«Թալիբան» շարժման առաջնորդ Մուլավի Հայբաթուլլահ Ահունզադեի որդին՝ 23-ամյա Աբդ ար-Ռահման Խալիդը, մահացել է ռումբի պայթյունից։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ վերջինս մասնակցում էր Աֆղանստանում զինվորականների վրա ծրագրված զինված հարձակմանը, երբ իր կողմից վարած ավտոմեքենայով, որում տեղադրված է եղել ռումբ, մխրճվել է Գերեշ քաղաքում գտնվող ռազմաբազայի շենքի մեջ, ինչից առաջացել է պայթյուն։
Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։
[img]http://shamshyan.com/ups/images/0041219001500722141127901.jpg[/img]