211652_close_icon
views-count2674 դիտում article-date 23:51 19-08-2014

Պորտուգալացի վեց ընկերներ հեծանիվներով վեց ամսում հասել են Հայաստան. տեսանյութ

Պորտուգալիայից Հայաստան 6 ամսում ու հեծանիվներով: Գիշերելն էլ վրաններում: Սա 6 պորտուգալացի ընկերների նախաձեռնություն է` ճամփորդել, տեսնել աշխարհն ու օգնել վայրի բնությանը: Հեծանվաարշավի նախաձեռնողը Թանիան է եղել: 3 տարի առաջ եկել էր Հայաստան: Նա երևանյան գազանանոցում կամավոր էր: Հետո վերադարձել է Պորտուգալիա ու ընկերներին պատմել երկրի մասին: Ընկերներից 6-ն արձագանքել են ու որոշել ճամփորդել Հայաստան, բայց հեծանիվներով: Հեծանվաարշավը նպատակն էր մարդկանց տեղեկացնել վերացող կենդանատեսակի մասին: Հեծանվորդները ճամփորդում էին հատուկ պատվիրված շապիկներով: Երիտասարդներն ասում են, որ գուցե և 6 ընկերներով որևէ լուրջ արդյունքի հասնել չեն կարողանա, սակայն ամեն ինչ պետք է սկսել սեփական անձից, հետո էլ շրջապատին տեղեկացնելուց: Հեծանվային արշավը թեև ընթացքում բարեգործական է դարձել, սակայն, ի սկզբանե անդամներից մի քանիսը անձնական խնդիրներով են միացել արշավին: Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է ու գրանցված Կարմիր գրքում: Բնության մեջ Կովկասյան հովազի քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել առավելագույնը 15 հովազ: Բացի պետական արգելոցներից, Կովկասյան հովազը Հայաստանում նաև օրենքով է պահպանվում: Վերջին տարիներին հանրության ակտիվ աջակցության շնորհիվ Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը դրամաշնորհի է արժանացել Գերմանիայի «Նեյշնլ Ջեոգրաֆիկ»-ի կողմից: Ընկերների հեծանվաարշավի վերջնակետը Հայաստանը չէ: Այստեղից նրանք շարժվելու են Նեպալ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32628]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր