1063 դիտում
12:10 30-04-2024
Ցանկացած նորմալ երկրում իրավապահ մարմինները նման իրավիճակում կալանքի օրդեր կստորագրեին պետական շահերը դավաճանելու մեղադրանքով․ Գեղամ Մանուկյան
1991 թվականի ճիշտ այսօրը Հայաստանը, հայ ժողովուրդը սգում էր: Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս, անհավասար մարտում զոհվեցին Հրազդանյան ջոկատի հրամանատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս դաշնակցական Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողինստիտուտի ուսանող, դաշնակցական Արթուր Կարապետյանը, գիտնական դաշնակցական Սիմոն Աչիքգյոզյյանը։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երանի նրանց՝ հայրենիքի համար զոհվեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, երանի նրանց, որ չտեսան՝ Դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում մեկ էլ Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունում»,- ասաց նա։
Մանուկյանը հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ Մարիա Կարապետյանին տվել է պարզ հարց, որին նա չի կարողացել պատասխանել․
«Հարցրել եմ՝ ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի փոքր կրճոնների վրա սահմանազատում, սահմանագծում է իրականացնում, երբ մնացածը չճշտված սահմաններ են։
Չկարողացավ բերել մեկ օրինակ, որովհետև չի կարող աշխարհում լինել այլ խելագար կառավարություն, որ երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։
Ցանկացած նորմալ երկրում որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ նորմալ երկրներում իրավապահ մարմիններն առաջին իսկ բանը որ կանեին, կալանքի օրդերը կստորագրեին հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
712 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
826 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ