211652_close_icon
views-count3796 դիտում article-date 14:09 10-05-2022

Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը տնայնագործական սադրանքների է գնում, երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրահավաքին մարդ բերելու համար իբր մեկը մեկին փող է բաժանում, ուղղակի մեղք են: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հայտնում է News.am-ը։

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարար երիտասարդները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց, նա ասաց. «Այդ պապիկ-պապիկ որ ասում են, ուղղակի ես մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի: Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր: Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր: Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոն ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր