211652_close_icon
views-count29168 դիտում article-date 10:21 22-04-2024

Ավտովթար՝ Երևանում. Ոստիկանության ակադեմիայի մոտ «Նիվա»-ն բախվել է «KAMAZ»-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դիմաց Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Օքսեն Տ.-ի վարած «KAMAZ» մակնիշի բեռնատարին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս.-ն և նրա ուղևոր Երևանի բնակիչ 32-ամյա Եղիշե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մելիք Մելոյանն ու Ազատ Սահակյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր