871 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Լյուքսեմբուրգում ապրիլի 22-ին պաշտպանության նախարարների մասնակցությամբ կքննարկի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնի հայտարարությունը:
«Մենք լիովին գիտակցում ենք Ուկրաինայի կարիքները և մենք փորձում ենք բավարարել այդ կարիքները այն ամենով, ինչ կարող են մատակարարել անդամ պետությունները: Բայց, ի վերջո, անդամ պետությունները պետք է որոշեն, թե ինչ և երբ նրանք կարող են ուղարկել Ուկրաինային», -ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ անդամ պետություններն անում են ամենը, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել: Նա նշել է, որ այդ աննախադեպ օգնությունը երրորդ տարին անընդմեջ ցուցաբերվում է: Ընդ որում, Ստանոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Ուկրաինայի իրադարձությունների միջև:
ԵՄ Խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», - ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
4099 դիտում
13:06 03-12-2017
ԱՄՆ-ն խոստացել է շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային
4059 դիտում
15:39 21-12-2017
Թրամփի վարչակազմը թույլատրեց Ուկրաինային զենքի մատակարարումը
946 դիտում
17:52 18-06-2023
ԵՄ-ն կարագացնի Ուկրաինային զենքի մատակարարումը․ Բրետոն
Այս բաժնից
742 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
790 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
871 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»