ԱՄՆ-ն խոստացել է շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային
ԱՄՆ-ն կշարունակի ոչ մահացու զենքի մատակարարումը Ուկրաինայի բանակին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մամասթերը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ուկրաինացիները էական քայլեր են ձեռնարկում կառավարական ու ռազմական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Իսկ ոչ մահաբեր զենքի մատակարարումը ամրապնդում է Կիևի պաշտպանական հնարավորությունները»,-մեջբերում է Մաքմասթերի խոսքը Fox News հեռուստաալիքը։
Վերջինս նաև անդրադարձել է Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններին՝ ասելով, որ ԱՄՆ-ն պետք է դիմակայի Ռոսաստանի ապակայունացնող վարքին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հնարավորության սահմաններում կխուսափի Մոսկվայի հետ գլոբալ կոնֆլիկտից։