211652_close_icon
views-count27999 դիտում article-date 14:45 13-04-2024

Շիրակի մարզի ոստիկանները պայքարում են դպրոցներում արատավոր երևույթի դեմ․ համայնքային ոստիկանի ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ Գյումրու թիվ 41 դպրոցում տեղի է ունեցել դրամահավաք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ընդլայնված կոլեգիաների ժամանակ միշտ հանձնարարականներ են տվել, որ հանցագործությունների կանխումն ու նախականխումը պետք է լինի համակարգի թիվ 1 խնդիրներից մեկը և որ հանցագործությունների կանխումն ու նախականխումնը կախված է նաև համայնքային ոստիկանների ճիշտ և գրագետ աշխատանքից։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ՀՀ ՆԳ նախարարի և ոստիկանապետի հանձնարարականները փոխանցել է նաև մարզի ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմին ու հայտնել է, որ հանցագործությունների կանխման ու նախականխման աշխատանքները իր հսկողության տակ է լինելու։ 

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պ․ Մարգարյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Գյումրու հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանների աշակերտներից յուրաքանչյուրից հավաքվում է սննդի գումար, մինչ դեռ պետությունը պետական ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացնում է անվճար սնունդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունները պարզվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում, որտեղ էլ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

Ըստ այդմ նշված դպրոցի տարրական դասարանների աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամսվա ընթացքում ծնողական կոմիտեի ներկայացուցիչների կողմից հավաքվել ընդհանուր մոտ 110 հազար դրամի չափով գումար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված փաստը հաստատել են նաև այդ դպրոցի ծնողական կոմիտեի կազմակերպիչներ Տաթև Կ․-ն, Սոնա Դ․-ն և Քրիստինե Թ․-ն, իսկ դպրոցի տնօրեն Հայաստան Հ․-ն հայտնել է, որ նշված գումարը յուրաքանչյուր ամիս ծնողական կոմիտեի կազմակերպիչների կողմից հավաքվել է ծնողներից, որից հետո ողջ գումարը ստորագրությամբ հանձնվել է դպրոցի ճաշարանի պատասխանատու, ժողովրդի լեզվով ասած «շեվ խոհարար» Ժաննա Պ․-ին, ով էլ գումարը տնօրինել է սեփական նախաձեռնությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ որոշվելու է քրեական վարույթ նախաձեռնվելու է,  թե՝ ոչ։

Գ․ Շամշյանի տեղեկութուններով խոսքը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի մասին է։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր