4438 դիտում
20:13 19-01-2025
Տավուշի մարզի քրեական ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ տղամարդու մոտ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած անվանական ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 8-ին, զենքի, զինամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ Ազգային Անվտանության ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ 34-ամյա Շեկո Խ․-ն 2022թ. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում հաշվառվելուց հետո Արցախի նախագահի կողմից ստացել է անվանական ատրճանակ, որը կրում է մինչ օրս և հիմնականում պահում է իր մոտ առկա կաշվե փոքր պայուսակի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 15-ին ժամը 17։00-ի սահմաններում Շեկո Խ․-ն ներկայացել է Տավուշի մարզային քրեակամ վարչություն և ներկայացրել «Գլոկ 17» տեսակի 9.19 մմ տրամաչափի ատրճանակ ու թույլտվության կտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը որպես պարգևատրում ստացել է 2022թ. նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Շեկո Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5221 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)