211652_close_icon
views-count1393 դիտում article-date 20:49 07-04-2024

Երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք․ զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Սույն թվականի Ապրիլի 7-ին` տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր