211652_close_icon
views-count2312 դիտում article-date 15:18 07-09-2014

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահ Հ.Հայրապետյանը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.050 և արևելյան երկայնության 43.890: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ և Վարդաղբյուր գյուղերում 2-3 բալ: Զոհեր և ավերածություններ չկան: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր