52102 դիտում
10:32 06-04-2024
Բնակիչները դիմում են ՀՀ Կառավարությանը․ Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամուրջը ճողվածք է ստացել․ ամեն վայրկյան այն կարող է փլուզվել ու տեղի ունենա ողբերգություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել մարզերում իրենց դարն ապրած կամուրջների կապիտալ վերանորոգման ուղղությամբ, անհերքելի փաստ է։ Անգամ այնպիսի գյուղերում են կամուրջները կարգի բերվել, որ այդ հատվածներում միայն սովետական տարիներին են աշխատանքներ կատարվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներով աշխատանքների հսկողությունը դրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի վրա, ով որոշ հատվածներում աշխատանքներին հետևում է առցանց եղանակով։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից, որի ղեկավար Գոռ Ավետիսյանը հենց տեղում աշխատանքների մասին ներկայացնում է Գ․ Սանոսյանին։ Գովելի է, որ այդ ամենը կատարվում է, սակայն Արարատի մարզի Գեղանիստ գյուղից դեպի Երևանի «Աերացիա» տանող ճանապարհին եղած կամուրջին բնակիչներն արդեն անուն են դրել, ասելով՝ «կամուրջը ճողվածք է ստացել»։
Երեկ՝ ապրիլի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով «Էս կամուրջը քանի տարի է խոստացել են, որ հիմնովին կվերանորոգեն, բայց այդ ամենը իրականություն չի դառնում։ Գուցե պատասխանատուները սպասում են, որ կամրջի փլուզվելու հետևանքով ողբերգություն տեղի ունենա, նոր տեսենեն ինչ է հնարավոր անել։ Մի թե ժամանակը չէ, որպեսզի էս խնդիրը լուծեն։
էս ճանապարհից անգամ զբոսաշրջիկներն են օգտվում։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ տուրիստները կամրջի վրայով անցնելիս «Օ մայ Գադ-օ մայ Գադ» ասելով խաչակնքվում նոր շարժվում էին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարիք չկա գույները խտացնել, անզեն աչքով էլ երևում է, որ կամուրջը, որի տակով գետ է անցնում, ամեն վայրկյան հնարավոր է փլուզվի, իսկ գիշերային ժամերին արտաքին լուսավորության բացակայության պատճառով եղել են դեպքեր, որ ավտոմեքենաների անիվները հայտնվել են կամրջի «ճողվացքի մեջ»։
Ոչ միայն բնակիչները, այլ վարորդները խնդրանք-պահանջով դիմում են Ն․ Փաշինյանին, Գ․ Սանոսյանին, որպեսզի խնդիրը հրատապ կարգով լուծեն, քանի որ ամեն մի վայրկյան ուշացնելու դեպքում չգիտես ինչ կլինի կամրջի հետ, նամանավանդ, որ կամրջի հարևանությամբ գործում են նաև ուսումնական հաստատություններ ու երեխաները նշված հատվածով անցնելիս վախի զգացողություններ են ունենում։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
11:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ րոպեներ առաջ նշված կամրջի հետիոտնային հատվածի մոտ 10 մետր երկարությամբ հատված փլուզվեց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արարատի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները:
Երթևեկությունը նշված կամրջի 2 հատվածում դադարեցվել է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)