211652_close_icon
views-count118381 դիտում article-date 10:11 05-04-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Mercedes»-ը բախվել է գազախողովակի երկաթե սյանն ու շինության պատին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաներում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ազատաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակի երկաթե սյանն ու շինության պատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են մահացածի մարմինը դուրս բերել ավտոմեքենայից ու պատգարակով մոտեցրել դիատարին:  

Դեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Հրությունյանն ու կրտսեր պարեկ Սամվել Կարապետյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վաորրդներ ավտոմեքենաները կայանել ու ստեղծել էին արհեստական խցանում ,սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց:  

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շողոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի ու պետի տեղակալ Արթուր Բաբայանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն տեղում աշխատանքներ են կատարում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր