90947 դիտում
18:43 17-10-2024
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Սիլիկյան թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վերջինն էլ բախվել է շինության պատին. կա 1 զոհ. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Toyota Camry» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Տարոն Գլճյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արմեն Հովհաննիսյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Toyota»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը՝ ավտոմեքենան վարելու ընթացքում, ինչի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է շինության պատին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2224 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)