211652_close_icon
views-count38613 դիտում article-date 21:24 14-03-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը ՎԱԶ-2114-ով բախվել է երկաթե սյանն ու շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա Հրայր Խ.-ն՝ Վարդաձոր գյուղի Ալաշկերտի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 NX 203 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանն ու այնուհետև շինության պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրայր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր