142204 դիտում
09:28 05-04-2024
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արաքս գյուղում բախվել են «ՎԱԶ 21093»-ը ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 զոհ, 2 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ապրիլի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մահացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել մահացածներին ու վիրավորներին, ապա պատգարակով մետեցրել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թարվերդյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Տարածքը սահմանազատվել է պարեկների կողմից:
Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութուն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39619 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է