211652_close_icon
views-count18145 դիտում article-date 23:04 26-07-2024

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր, ժամանել են Եղեգնաձորի ոստիկանապետն ու ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահրամ Գ.-ն իր վարած «Վազ 21101» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123.8 կմ հատվածում բախվել է նույն ուղղությամբ ընթացող՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Կարեն Պ.-ի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ավտոլվացման կետի տարածքում կայանված՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 46-ամյա Վահան Կ.-ի կողմից շահագործվող «Iveco» մակնիշի բեռնատարի կցորդիչին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր