211652_close_icon
views-count598 դիտում article-date 22:21 01-04-2024

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է զոհվել պատշգամբի փլուզման հետևանքով

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Պալազի մահվան մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա զոհվել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։

Կուսակցությունը հայտնել է, որ Պալազը հոսպիտալացվել է ևս ութ հոգու հետ այն բանից հետո, երբ պատշգամբը, որտեղ նրանք նշում էին ընտրություններում կուսակցության հաջողությունը, փլուզվել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել Պալազին։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99 տոկոսի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:

Նմանատիպ նյութեր