62302 դիտում
14:22 21-11-2021
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
17:00
****
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը՝ 3-ամյա Անգելինա Օ.-ն էր:
Վիրավորներն են՝ 63-ամյա Էլմիրա Խաչիկյանը, 26-ամյա Անի Այվազյանը, 70-ամյա Գրիգորի Այվազյանը, 48-ամյա Անժելա Դոնականյանը, 60-ամյա Անժելա Օսիպյանը, 36-ամյա Ժասմինա Օսիպյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53964 դիտում
10:27 26-08-2015
Արտակարգ ու ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 5-ամյա աղջնակը մահացել է
53839 դիտում
12:04 11-05-2016
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 3-ամյա աղջնակը մահացել է