211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. պատշգամբի փլուզման հետևանքով կինը, ով լվացք փռելիս է եղել, ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count29809 դիտում article-date 14:51 26-04-2025
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմաններում նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Արկադի Գրիգորյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատւվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով՝ ժամանել են նաև Շենգավիթի կոմունալ բաժնի աշխատակիցները: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, որից հետո կժամանի դեպքի վայր: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր