23324 դիտում
11:40 29-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:55-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում թիվ 22/22 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող երկաթե ցանցե ցանկապատին և բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը:
Դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+