28632 դիտում
11:58 28-03-2024
Ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման դեպք՝ Արարատի մարզում․ պարեկների կողմից «BMW»-ով ոստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների պարեկները այս տարի արդեն աչքի են ընկել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են պայքար թմրամիջոցների դեմ, իսկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ է դրված ուժեղացնել պայքարը նաև նման երևույթի դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչներ 17-ամյա Արտյոմ․ Ն․-ին և 22-ամյա Դավիթ Ա․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն ոստիկանության Արտաշատի բաժնում Արտյոմ Ն․-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կազմել է մոտ 0.32 գրամ: Նույն գրպանից հայտնաբերվել է նաև կաթոցիչ, որի մեջ առկա է եղել կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կշռվել և կաթուցիչով կազմել է մոտ 2.65 գրամ, իսկ առանց կաթոցիչի՝ մոտ 0.08 գրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, որը ինքը քաղել է Դալար գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից՝ հետագայում իր անձնական օգտագործման համար:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ