Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի, պարեկների ու Մալաթիայի համայնքային ոստիկանների կողմից «Lexus»-ով հանդերձ ոստիկանություն տեղափոխված քաղաքացիների մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ
Մարտի 3-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ Րաֆֆու փողոցի 31Ա հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43-ամյա Գարիկ Խ․-ին և 49-ամյա Արտակ Վ․-ին՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում Գարիկ Խ․-ի մոտից ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել, իսկ Արտակ Վ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 2 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով 2,66 և 0․75 գրամ մաքուր քաշերով։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։