1192 դիտում
17:44 16-03-2024
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք. Փաշինյան
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։
60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։
Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։
Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի հետ։
«Ի վերջո, Երևանում երկարաժամկետ հեռանկարում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
946 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Այս բաժնից
1177 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին