11041 դիտում
21:47 15-03-2024
Քեզ բացակա չենք դնի. Երևանի հ. 18 գրադարանում հերթական գրքի շնորհանդեսն էր՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, կամավոր Հովսեփին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 14-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ. 18 գրադարանում հերթական միջոցառումն էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներից մեկին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի հ.18 գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Ջավախեցու «Կամավոր ՀՈՎՍԵՓԸ» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված , լեգենդ դարձած հերոս, կամավոր Հովսեփ Առաքելյանի հիշատակին։
Գրքում զետեղված են տարբեր կարծիքներ հերոսի մասին, թե ինչպիսին է եղել Հովսեփ Առաքելյանը։ Ընթերցողը գրքում կծանոթանա բազմաթիվ բանաստեղծությունների և պատմվածքների՝ հերոսին բնորոշող տողերով։
Ինչպես ասում էին ներկաները, ամեն մի հերոսական գիրք վերածնունդ է և պետք է փոխանցվի սերնդեսերունդ։
Այսօր Հովհաննես Ջավախեցու շնորհիվ ծանոթանում ենք նահատակված մեր հերոս Հովսեփի կյանքին, նրա զինվորական ծառայությանը։
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև հերոսածին մայրեր, արցախյան պատերազմների մասնակիցներ, դպրոցականներ, հերոսի քույրը, մայրը։
ՀՈՎՍԵՓ ՄԵԼԻՔԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
27.04.1995-26.10.2020
Ծնվել է 1995 թվականի ապրիլի 27-ին մայրաքաղաք Երևանում: Սովորել է Նար-Դոսի անվան դպրոցում, այնուհետև տեղափոխվել Արտեմ Միկոյանի անվան դպրոց, որից հետո սովորել է «Պահապան արծիվներ» ակադեմիայում: Աշխատել է «Երկիր մեդիա»-ում մոնտաժ անող, «Գառնի տուն» ռեստորանում՝ «Բարմեն»:
Հովսեփը բանակում չի ծառայել, բայց նա իր բնույթով շատ հայրենասեր էր ու բարի, նա մեծ սեր ուներ կենդանիների հանդեպ: Հովսեփը շատ էր ասում. «Հենց կռիվ լինի, առաջինն եմ գնալու» ու միշտ ասում էր այս խոսքերը. «Հերոս չեն դառնում, հերոս ծնվում են, ու ես այդպես եմ ծնվել» և մի խոսք էլ ուներ. «Բարեգործ չեն դառնում, բարեգործ ծնվում են»:
Պատերազմը սկսվելուն պես Հովսեփը պատրաստվեց մեկնել կռիվ, բայց նրան մերժեցին ծառայած չլինելու պատճառով: Հովսեփը մի քանի օր գնաց զինվարժությունների, իսկ հետո, իր դիմումի համաձայն, կարողացավ Երկրապահ ջոկատով կամավոր մեկնել առաջնագիծ: Նա իր մոտ ընկերոջ՝ Գևորգի և շատ մտերիմ տղաների հետ է գնում:
Հովսեփն ունի իրենից երկու տարով մեծ քույր՝ Մարիամը, նա եղել է տան միակ տղամարդը։
Դեռ դպրոցական տարիքից անհայր է մեծացել:
Պատմում է մայրը. «Երբ մենք՝ հարազատներս, փորձում էինք Հովսեփին հետ պահել պատերազմ գնալու մտքից, նա միայն ասում էր. «Եթե մենք՝ կամավորներս, չգնանք, ապա ո՞վ պիտի կռվի թուրքի
դեմ, պետք է գնանք 18-20 տարեկան տղաների կողքին լինենք», ասաց ու գնաց»:
Հովսեփը կռվել է Հադրութի 103 դիրքում։ Զոհվել է հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ի սահմաններում։ Նա զոհվել է իր հետ մեկնած ընկերոջ՝ Գևորգի ծննդյան օրը, թեժ կռվի պատճառով չի կարողացել անգամ շնորհավորել ընկերոջը: Հովսեփի սխրագործությունների մասին շատ են հիշում ու պատմում. նա կռվել է հերոսաբար ու զոհվել որպես հայրենիքի ու ազգի հերոս: Միայն 60 օր
հետո են հերոսի մարմինը հանձնում մայր հողին: Հուղարկավորումը տեղի է ունենում դեկտեմբերի 26-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Նրա դեմքին ժպիտ կա, նրա հայացքը հպարտ է:
Հպարտ հայացքով ու բարի ժպիտով 25-ամյա հերոս ԿԱՄԱՎՈՐ ՀՈՎՍԵՓԸ պարգևատրվել է
«Մարտական» մեդալով, «Արիության» մեդալով, «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով և «Գևորգ Չաուշ» հուշամեդալով, ունի մի շարք պատվոգրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»