211652_close_icon
views-count24371 դիտում article-date 20:27 09-03-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Վաղարշապատում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Corolla»-ն ու «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցվի 55 հասցեի դիմաց բախվել են «Mercedes», «Toyota Corolla» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Սարգսյանն ու Վարդանուշ Միրզախանյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով  Վաղարշապատի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Hyundai Sonata»-ն եղել է կայանված, վարորդներն էլ ենթարկվել են սթափության  փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր