Ավտովթար՝ Երևանում. Աշտարակի խճուղուց Եղվարդի խճուղի տանող ճանապարհին բախվել են «BYD» էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata»-ն. էլեկտրամոբիլը կողաշրջվել է, «Hyundai»-ն էլ գլխիվայր է շրջվել. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքաենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։