Մադրիդում մեծ երթ է տեղի ունեցել՝ ի նշան կատալոնացի անջատողականների համաներման դեմ բողոքի
Հազարավոր իսպանացիներ շաբաթ օրը երթով անցել են Մադրիդի կենտրոնով՝ բողոքելով 2017 թվականին թվականին անկախության հռչակման փորձի ձախողմանը մասնակից կատալոնացի անջատականների համաներման օրինագծի դեմ, հայտնում է Reuters-ը։
Իսպանիայի իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հինգշաբթի օրը համաձայնության է եկել կատալոնական երկու ազգայնական կուսակցությունների հետ, ինչը նշանակում է, որ օրինագիծը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից այս ամսվա վերջին:
Համաներման մասին օրինագիծը խոշոր ցույցերի շարք է առաջացրել, քանի որ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, ծայրահեղ աջ Vox-ը և Սոցիալիստական կուսակցության որոշ հատվածներ դեմ են դրան:
«Ինչ վերաբերում է Vox-ին, ապա այս կառավարության համար ոչ մի հրադադար կամ խաղաղություն չի լինի»,- Մադրիդում շաբաթ օրը կայացած ցույցի ժամանակ լրագրողներին է հայտարարել Vox-ի առաջնորդ Սանտյագո Աբասկալը:
Սոցիալիստները համաներում են առաջարկել կատալոնական երկու անջատողական կուսակցությունների կողմից վարչապետ Պեդրո Սանչեսի նոր ժամկետի աջակցության դիմաց, որոնք համաձայնության են եկել հինգշաբթի օրը:
Համաներումը կվերաբերի 2011 թվականից ի վեր Կատալոնիայի անկախության շարժման հետ կապված բոլոր իրադարձություններին, ներառյալ 2014-ին անցկացված քվեարկությունը և 2017 թվականի անկախության հանրաքվեն, որոնք դատարաններն անօրինական էին ճանաչել։