211652_close_icon
views-count6674 դիտում article-date 13:21 18-10-2017

Գվարդիոլան «Ման Սիթիի» հաղթանակը «Նապոլիի» նկատմամբ նվիրել է ձերբակալված կատալոնացի անջատողականներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ «Նապոլիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տարած հաղթանակը (2:1) նվիրել է կատալոնական անջատողականների ձերբակալված առաջնորդներին: «Սա շատ հարմար պահ է, որպեսզի հաղթանակը նվիրենք նրանց: Կատալոնիայում մենք ցույց տվեցինք, որ քաղաքացիությունը ցանկացած այլ գաղափարից վեր է: Այդ շարժումն զբաղվում էին նրանով, որ արտահայտում էին իրենց կամքը, պայքարում նրա համար, ինչը մենք ցանկանում ենք: Հիմա իրավիճակն այնպիսին է, ինչպիսին՝ կա: Հուսով եմ, որ շուտով նրանց ազատ կարձակեն», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ երեկ Իսպանիայի դատարանի որոշմամբ կալանավորվել են Կատալոնիայում անկախության շարժման երկու առաջնորդները՝ Ժորդի Սանչեսն ու Ժորդի Կուիշարտան: Հետաքննությունը պնդում է, որ նրանք պատրաստվել են խռովություն բարձրացնել՝ հետագայում Կատալոնիան Իսպանիայի կազմից դուրս բերելու նպատակով: Քաղաքական երկու գործիչներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Նմանատիպ նյութեր