211652_close_icon

Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան

views-count2755 դիտում article-date 16:59 09-09-2016
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին համաներմամբ ազատելու հարցին, նշեց. «Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք: Այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, առաջադրվել են մեղադրանքներ, ունեն խրախուսական նորմեր, բայց քննությամբ պետք է ապացուցվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովին պատանդների հանձնում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ»:

Նմանատիպ նյութեր