101601 դիտում
10:06 08-03-2024
Առեղծվածային պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Էջմիածին քաղաքում․ «Opel»-ը վերածվել է մոխրակույտի ու մետաղե ջարդոնի․ վնասվել են մեծ թվով բնակարանների պատուհաններ ու դռներ և բակում կայանված ավտոմեքենաներ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու առեղծվածային պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով և կան վնասված ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գհծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Առաքելյանը, Կարեն Աթոյանն ու կրտսեր պարեկներ Արմեն Սահակյանն ու Համլետ Առաքելյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել էին նաև բակում կայանված «Mercedes CLS 550», «Toyota Vits», «Infiniti », «Jeep» մակնիշի ավտոմեքենաները և պարեկներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզում են նշված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենաներից 2-ը տարհանել են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով 1 հոգի թեթև վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վնասվել են մի քանի բնակարանների պատուհանների ու դռների ապակիները, բնակարանների սենյակների մի քանի պատեր դարձել են վթարային։ Պայթյունի հետևանքով վնասվել է անգամ 5-րդ հարկում գտնվող բնակարանների պատուհանները։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի և պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի՝ «Opel Zafira»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+