Ֆինլանդիան պատրաստ է Ուկրաինային Leopard 2 մարտական տանկեր փոխանցել
Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են Leopard 2 մարտական տանկերը Ուկրաինային փոխանցելու հարցը և պատրաստ կլինեն դա անել, եթե նման պրակտիկա սկսելու որոշումը կայացվի համաեվրոպական մակարդակով, հայտարարել է Ազգային պաշտպանության կոմիտեի ղեկավար Անտի Հաքյանենը ֆիննական MTV Uutisille հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իհարկե, մեր ներդրումը փոքր կլինի, քանի որ մեր սեփական պաշտպանունակությունը միշտ առաջնային է մեզ համար՝ որպես Ռուսաստանին սահմանակից երկրի», - ասել է Հականենը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եվրոպական շատ երկրներ զրահատեխնիկայի մատակարարման ավելի շատ տարբերակներ ունեն, քան Ֆինլանդիան։