211652_close_icon
views-count56440 դիտում article-date 11:05 24-02-2024

Արտաշատում պարեկները իրականացրել են «5 տարին շատ չէ՞ր՝ կեղծ «պռավով» «ֆռֆռալու» համար» օպերացիան․ հայտնաբերվել է վարորդը, կեղծ վարորդական իրավունքի վկայականն ու «Mercedes»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Հանրապետությունում սկսեց գործել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունը, կարճ ժամանակում պարզվեց, որ ծառայությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվում տեղի ունեցած հանցագործությունների մասին և որ ամենակարևորն է՝ նաև կանխել են ու շարունակում  են կանխվել հանցագործություններ։ Երեկ՝ փետրվարի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արամ Ա․-ն ավտոմեքենան վարում է կեղծ վարորդկան իրավունքի վկայականով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Նվեր Հարությունյանի և Տիգրան Վահրադյանի գլխավորությամբ իրականացվում է հատուկ օպերացիա, որը կրում է «5 տարին շատ չէ՞ր կեղծ «պռավով» «ֆռֆռալու» համար» անվանումը։

Պարեկները ճշտում են, թե որ ուղղությամբ է երթևեկում նշված «Mercedes»-ը և Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում կանգնեցնում են վարորդին։ Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և որ վարորդական իրավունքի վկայականը կեղծ է, ինչից հետո պարեկները նրան ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հայտնել է, որ նշված վարորդական իրավունքի վկայականը ինքը ձեռք է բերել 5 տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում՝ իր ծանոթ՝ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա տղամարդու կողմից։ 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր