211652_close_icon
views-count100833 դիտում article-date 10:06 28-08-2019

ՊՆ աշխատակից ներկայացած Kia-ի 33-ամյա վարորդը հրաժարվում էր ճանապարհային ոստիկանին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու անցնել սթափության փորձաքննություն. պարզվեց, որ նա խմած է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և որ, ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով հանրապետության ողջ տարածքում ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության, ինչի արդյունքում հայտնաբերվել և ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում։ Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Գործարանային մետրոյի հարևանությամբ ծառայություն կատարելիս նկատել են, որ Kia Sorento մակնիշի 10 ND 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարում է հանդիպակաց գոտիով։ Ճանապարհային ոստիկանները մոտենում և փորձում են պարզել նրա ինքնությունը։ Որոշ ժամանակ վարորդը, ով ներկայանում էր, որ ինքն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, հրաժարվում էր փաստաթղթերը ներկայացնել ոստիկաններին ու անցնել սթափության փորձաքննություն։ Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկաններին հաջողվեց նրան համոզել, որպեսզի ներկայացնի փաստաթղթերն ու սթափության փորձաքննության ենթարկվի, ինչի արդյունքում պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Երևանի ՃՈ ծառայողները նրա ավտոմեքենան տեղափոխեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի բնակիչ՝ 33-ամյա Կ. Բաբալյանն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր