33285 դիտում
22:18 21-02-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով՝ աղբարկղերի ջարդի հեղինակ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Համլետ Վ․-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «15 կվարտալից» դեպի «Սիլիկյան» թաղամաս տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված աղբարկղերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ աղբարկղերն էլ մի մասը կոտրվել են, մի մասն էլ ցաք-ցրիվ են եղել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+