211652_close_icon
views-count125567 դիտում article-date 12:25 05-08-2020

Արտակարգ դեպք Երևանում, 24-ամյա վարորդը՝ Mercedes-ով ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Վազգեն Շահբազյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց կայանված Safe Samand Gaz 322132 մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Վ. Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է , որտեից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի սթափության աստիճանը, վնասված ավտոմեքենաներն էլ հաշվառված են ոստիկանության հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր