211652_close_icon
views-count1219 դիտում article-date 12:21 21-02-2024

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է՝ ձերբակալված Զեյնալլիին Հայաստան արտահանձնելու հավանականությունը

Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն. hիմա մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալլիի կողքին է. այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի հարցման հիման վրա հայտնի ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի Մոսկվայում ձերբակալության մասին տեղեկությունը։

Ադրբեջանի դեսպանի խոսքով՝ Զեյնալլին ձերբակալվել է ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանի հարցման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

«Դեսպանությունն արդեն զբաղվում է նրա հարցով։ Այսօր առավոտյան ժամը տասին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը ուղարկել դատարան, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է Բյուլբյուլօղլուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զեյնալլիին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:
 

 

Նմանատիպ նյութեր