Կադիրովը դիմել է Էրդողանին՝ Թուրքիայում ձերբակալված 3 չեչեն գրոհայիններին արտահանձնելու խնդրանքով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվել են 3 չեչեն ահաբեկիչներ, ովքեր գործել են Չեչնիայում, հայտնում է ria.ru-ն։
Կադիրովի խոսքով՝ ձերբակալվել են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովը և Թարխան Գազիևը։
«Նրանք ահաբեկչական խմբերի հրամանատարներ են, ովքեր գործում են Չեչնիայում։ Կան երկկողմ տվյալներ, որ նրանցից յուրաքանչյուրը բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է կազմակերպել ու իրականացրել՝ զինվորականների, ոստիկանոթյան աշխատակիցների ու քաղաքացիական անձանց սպանություններ։ Այդ ամենն ուղեկցվել է առանձնակի դաժանությամբ»,-ասված է Կադիրովի հայտարարության մեջ։
Չեչնիայի նախագահը դիմել է Թուրքիայի նախագահին, որպեսզի նա արտահանձնի ձերբակալվածներին։