211652_close_icon
views-count45133 դիտում article-date 17:57 16-02-2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն ու Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը ուժեղացված ծառայությունից առաջ հատուկ հրահանգներ տվեցին ոստիկաններին ու պարեկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 15-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի ավտոկայանատեղիում էին հավաքվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Երևան քաղաքի վարչական շրջանների ոստիկանության տարածքային բաժինների քրեական հետախուզության, համայանքային ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ գումարտակի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները» և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին տեղում հանձնարարականներ տվեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։

Փոխոստիկանապետը հայտնեց․ «Ոստիկանությունը շարունակում է պայքարը հակաօրինական արարքներ թույլ տվող անձանց նկատմամբ և այսօրվա ուժեղացված ծառայությունը դրա բաղկացուցիչ մասերից է։ Ծառայության ընթացքում պետք է հայտնաբերվեն օրինախախտները, պայքարը պետք է շարունակվի ապօրինի զենք-զինամթերքի ու թմրամիջների հայտնաբերման ուղղությամբ, սակայն այդ ամենը պետք է արվի քաղաքակիրթ ձևով, անգամ եթե օրինախախտ քաղաքացին կամ վարորդը անհարգալից կվերաբերվի ձեր նկատմամբ, եղեք հանդուրժող։ Անմիջապես կիրառում եք օրենքով թույլատրվելի վնասազերծելու գործողություններ ու այդ օրինախախտներին բերման եք ենթարկում ոստիկանության բաժին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեկ, մի քանի ժամվա ուժեղացված ծառայության ընթացքում տարածքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մեծ թվով զենք-զինամթերք, թմրամիջոցներ, պարեկնեն էլ հայտնաբերել են ոչ սթափ վիճակում վարորդների, մի քանի ավտոմեքենաներ, որոնց համարանիշները փոխարինված են եղել, մի քանի վարորդների ավտոմեքենա վարելու իրավունքն էլ եղել է կասեցված։ 

Ընդհանուր առմամբ կարելի է ասել Երևանում ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությունը բարձր արդյունք է գրանցել։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 260+
260+

Նմանատիպ նյութեր