211652_close_icon
views-count80257 դիտում article-date 23:56 19-05-2021

ՀՀ ոստիկանապետի տեղակալն ու ՀՀ ՃՈ պետը ի՞նչ հրահանգներ տվեցին Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանի, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակից հերթական անգամ  մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  բոլոր դասակների ծառայողները անցան ուժեղացված ծառայության:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ տեսուչները տեղում  հրահանգավորումներ ստացան Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանից և Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանից:

ՃՈ տեսուչներին հրահանգվեց, որպեսզի հատկապես խիստ լինեն  այն վարորդների նկատմամբ, ովքեր  չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, կեսգիշերից անց  կխախտեն քաղաքացիների անդորրը, մասնավորապես՝ ավտոմեքենաների վրա կունենան գերձայնային ազդանշաններ (դռիկներ), ավտոմեքենաները կվարեն մայթերով, անհարակի «սիգնալներ» կտան, կշրջեն ուղեկցումներով:

Տեղում նաև փոխոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանն ու ՃՈ պետի տեղակալ Ն. Սարգսյանը  նաև ստուգեցին ճանապարհային ոստիկանների ծառայողական ավտոմեքենաների հագեցվածությունը, այդ թվում՝ ավտոմեքենաների մեջ պահվող դեղատուփը, քանի որ եղել են դեպքեր, երբ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ապա մինչև  բժիշկների ժամանումը, ճանապարհային ոստիկանները իրենք են վիրավորներին առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ցուցաբերել, այդ թվում՝ օգտագործելով վիրակապ:

Լուսանկարները և տեսանյութը՝    Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր