211652_close_icon
views-count45829 դիտում article-date 23:44 02-02-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիան․ համացանցում հայտնված օրվա կադրի «հերոս»-ի «յաշիկ»-ը կարճ ժամանակում հայտնաբերվեց ու տեղափոխվեց «պլաշչադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՊԾ Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականներով Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն իրականացրել են «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր «Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի մեր գործընկերները «օրվա կադր» լուսանկար էին հրապարակել, թե ինչպես է «բորդոյապատ յաշիկ»-ը Խանջյան փողոցում կանգնել ճանապարհի չթույլատրելի հատվածում։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի գնդի պարեկների իրականացված «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիայի արդյունում «յաշիկ»-ի օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենան տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Կարապետ Մկոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր