211652_close_icon

ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ կարճ ժամանակում հայտնաբերվեց օրինախախտ վարորդի գոլդ համարանիշներով «յաշիկ»-ը ու այն տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1705 դիտում article-date 14:48 10-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները Երևանում հայտնաբերել ու պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նշված ավտոմեքենան Դավիթաշեն վարչական շրջանում չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ այն վարելով հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար: 
 
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու պարեկները նաև ձեռք են բերել այդ ամենը հաստատող տեսանյութ, ինչից հետո Ա. Իսախանյանի կարգադրությամբ պարեկները կարճ ժամանակում հայտնաբերում են օրինախախտ վարորդին և «յաշիկ»-ը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը՝ 30-ամյա Արտակ Մ.-ն, ենթարկվել է վարչական պատասխանատվության: 
 
Պարեկային ծառայությունը հորդորում ու զգուշացնում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանութ՝ ինչպես է վարորդը «յաշիկ»-ով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները ու երթևեկում հանդիպակաց գոտիով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր